Մադրիդում ավիաշոուի  ժամանակ Saeta մակնիշի ինքնաթիռ է ընկել:

Օդաչուն Իսպանիայի պաշտպանության նախարարի 35-ամյա օգնական Պեդրո Մորենեսն է եղել, նա ստացած այրվածքներից մահացել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, տուժել է 18 մարդ, այդ թվում` շոուի հանդիսատեսներ եւ ոստիկաններ: Ինքնաթիռն ընկել է տրիբունաներից ընդամենը 100 մ հեռավորության վրա, որտեղ երեք հազար մարդ էր հավաքված, հայտնում է gazeta.ru-ն:

Օդաչուն տարատեսակ մանեւրներ է իրականացրել Մադրիդից հարավ-արեւմուտք գտնվող Քուաթրո Վիենտոս օդանավակայանում: Դրանցից մեկի ժամանակ Saeta-ն բախվել է օդանավակայանի ծածկին եւ պայթել:

Hispano HA-200 Saeta ինքնաթիռն արտադրվել էր 1950-ականներին: