Սաուդյան Արաբիայում արդեն մեկ շաբաթից ավելի մոլեգնող ջրհեղեղին զոհ են գնացել 25 մարդ, երկուսն անհետ կորած են համարվում:

Հորդառատ անձրեւները սկսվել էին ապրիլի վերջին: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տեղումների նման աննախադեպ քանակություն Արաբական թերակղզում չէր եղել արդեն 25 տարի:

Փորձագետների կարծիքով, Սաուդյան Արաբիայի ափամերձ հատվածում հաճախակի դարձած աղետալի հեղեղների պատճառը գլոբալ եղանակային փոփոխություններն են, գրում է «Ռոսբալտը»: