Մայիսի 7-ի երեկոյան Գենուայի նավահանգստում կատարված միջադեպի հետեւանքով զոհվել է երեք մարդ. բեռնանավը բախվել է աշտարակին: Եւս վեց մարդ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վնասվածքներով: Հարվածից աշտարակը ծռվել է 45 աստիճան եւ մասնակի փլուզվել: Ըստ նախնական տվյալների` միջադեպի պահին  աշտարակի վրա եղել է 14 մարդ:

Իշխանությունները կարծում են, որ բախման ժամանակ եւս մի քանի մարդ կարող էին ջուրն ընկած լինել կամ արգելափակված մնալ վնասված աշտարակում, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով AFP-ին:

Միջադեպից հետո ոստիկանները հարցաքննել են նավապետին: Ըստ նրա ցուցմունքների` խափանվել են նավի երկու շարժիչները, ինչի հետեւանքով էլ այն անկառավարելի է դարձել: