Google-ը մայիսի 8-ին իր լոգոտիպը վերածել է հոլովակի, որը նվիրված է գրաֆիկական արվեստի հայտնի ներկայացուցիչ Սոլ Բասին: Որոնիչի գլխավոր էջում Սոլ Բասի աշխատանքներից կազմված կարճատեւ ֆիլմ է՝ ուղեկցվող Դեյվ Բրուբեքի ջազային անսամբլի Unsquare Dance կոմպոզիցիայով:

Սոլ Բասն ամերիկյան հայտնի գրաֆիկական դիզայներ էր, կինոժապավենների բացող եւ փակող տիտրերի ստեղծագործ գաղափարի առաջին իրագործողներից մեկը:

Սոլ Բասը հոլիվուդյան կարիերան սկսել է 1954թ. ՝ Carmen Jones ժապավենի պաստառի դիզայնից եւ աշխատել է Ալֆրեդ Հիչքոքի, Օտտո Պրեմինգերի , Սթենլի Կուբրիկի եւ Մարտին Սկորսոզոի հետ:

Բասն իր աշխատանքներում ձգտել է ոչ միայն զարմացնել լսարանին, այլեւ տիտրերում ստեղծել ուր որ է սկսվելիք ֆիլմի հատուկ տրամադրություն:

Սոլ Բասը մահացել է 1996թ. ապրիլի 25-ին՝ 75 տարեկան հասակում: