Զարհուրելի դեպքը տեղի է ունեցել Շանհայի կրկեսում` ներկայացման ժամանակ. Վարժեցված սեւ արջը հանկարծակի հարձակվել է կապիկներից մեկի վրա եւ պատառոտել նրան, հաղորդում է The Daily Mail-ը:

YouTube-ում տեղադրված տեսագրությունում կարելի է տեսնել, թե ինչպես են վարժեցնողները հեծանվի վրա նստեցնում երկու փոքրիկ կապիկներին ու մեծ սեւ արջին եւ թույլ տալիս որպեսզի նրանք պտույտներ գործեն ուրախ երաժշտության եւ երեխաների հիացական ձայների ուղեկցությամբ:

Տեաագրությունում երեւում է, թե ինչպես կապիկներից մեկն անցնում դեպի ռինգի կենտրոնական հատված, մյուսը մի փոքր շեղվում է իր ուղուց ը վայր ընկնում: Վարժեցնողները գտնվում են ընկած կապիկի գրեթե կողքին եւ մինչդեռ նրանք կհասցնեին օգնել վերջինիս, արջը կայծակնային արագությամբ նետվում է դեպի կապիկն ու կրկեսի աշխատակիցները չեն հասցնում պաշտպանել անօգնական կենդանուն, գրում է NEWSru.com-ը:

Թեեւ աշխատակիցների ջանքերին, կապիկին արջի երախից հանել հաջողվում է միայն նրա անշնչանալուց հետո: