Նոր Զելանդիայի հյուսիսային ափերին մոտ` Pukehina Beach լողափի մոտերքում կիսաքայքայված վիճակում հրեշի դիակ է հայտնաբերվել, հաղորդում է  GrindTv-ը:

Հրեշի մարմնի մնացորդները պատկերող տեսանյութը ականատեսներից մեկի կողմից տեղադրվել է YouTube- ում:  «Այս ծովային հրեշին անցած շաբաթ ափ էր հասցրել փոթորիկը: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, սա ինչ դիակ է: Նա հսկայական գլուխ ունի, սուր ատամներ եւ թերաճ լողաթեւեր: Երկարությունը մոտ 9  մետր է»,-տեսանյութում գտածոն է  նկարագրել  ականատեսը:

Տեսանյութի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ծավալվել:  Ի վերջո, կենսաբանները հայտարարել են, թե դա կետադելֆինի դիակ է: