Չինաստանի հյուսիսում ուժգին հեղեղումը 4 հազար մարդու տարհանման պատճառ է դարձել: Տարերքը դարձել է մեկ մարդու մահվան պատճառ: «Սինհուա» գործակալության փոխանցմամբ, Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում անհետ կորել է 2 հազար գլուխ  անասուն:

Հեղեղումը տեղի է ունեցել ձյան հալոցքի պատճառով ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով: Ջրի հավելյալ ծավալը սկսել է լցվել տեղական ջրամբար: Փլուզման վտանգի պատճառով բացել են շլյուզները, եւ հեղեղում է եղել: