Չեխիայի արտգործնախարար, իշխան Կարել Շվարցենբերգը քաղաքական սկանդալի առիթ է դարձել՝ քնելով խորհրդարանում նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ։

Վերջինս այդ պահին խոսում էր չեխական արտաքին քաղաքականության նպատակների ու խնդիրների մասին։ Սակայն նախարարը նախագահի մեջքի հետեւում խաղաղ քնած է եղել եւ այդ պատճառով բաց է թողել նոր դեսպանների նշանակման վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունը, հաղորդում է «Ռոսբալտը»։

Երբ Զեմանը շրջվել ու տեսել է քնած Շվարցենբերգին, դահլիճն սկսել է ծիծաղել, իսկ ընդդիմադիր կուսակցության անդամները, որի կազմում է իշխանը, որպես բողոքի նշան լքել են դահլիճը, փոխանցում են լրատվամիջոցները։

Նախագահական ընտրարշավի հակառակորդների միջեւ նոր դեսպանների թեկնածուների շուրջ վեճն արդեն երկու ամիս է՝ չի դադարում։ Շվարցենբերգը հրաժարվում է հաստատել նրանց, ում առաջադրում է Զեմանը։