Մայիսի 10-ի գիշերը Երկրի մի շարք տարածքների բնակիչներ կարողացել են արեւի օղակաձեւ խավարում դիտել` երկնային ամենագեղեցիկ երեւույթներից մեկը: Երեւանի ժամանակով 02:30-ին Լուսինը փակել է  Արեգակի մակերեւույթի  95%-ը, եւ տեսանելի է եղել միայն  հրե օղակը:

Անսովոր երեւույթի ականատեսներ են դարձել  Ավստրալիայի եւ Օվկիանիայի բնակիչները: Այդ խավարումն ամբողջական չէր, քանի որ Լուսինը գտնվում էր Երկրից բավականին հեռու, եւ դրա սկավառակը չէր կարող ծածկել Արեգակն ամբողջությամբ:

Այդ երեւույթը ամենատպավորիչն եղել է Կիրիբատի կղզիներում գտվողների համար, քանի որ այն տեղակայված է Ավստրալիայից  6,6 հազար կմ հյուսիս-արեւելք եւ Հավայական կղզիներից 2,1 հազար կմ հարավ:  Ավստրալիայում խավարումն ամենից ավելի լավ տեսանելի է եղել երկրի հյուսիսում`այնտեղ Լուսինը  ծածկել էր Արեգակի 85%-ը:

Օղակաձեւ խավարումն ուղիղ եթերով ցուցադրել են աստղագիտական  կայքերը, օրինակ` Slooh.com-ը: Twitter-ը ողողված է ականատեսների գրառումներով: Հաջորդ անգամ Երկրի բնակիչներն այս հազվադեպ երեւույթը կտեսնեն  2035թ., հայտնում է ՆՏՎ-ն: