124 մետր բարձրությամբ ձող է տեղադրվել Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոն-1 շենքի վրա, որը նաեւ Ազատության աշտարակ է կոչվում:

Մի շաբաթ առաջ ձողը բարձրացվել էր տանիքին` հետագա մոնտաժի համար: Մայիսի 10-ին այն տեղադրվել է 104 հարկանի շենքի վրա: Այսպիսով երկնաքերը, որ կառուցվել է 2001թ. սեպտեմբերին փլուզված Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի տեղում, դարձել է ամենաբարձր շինությունը արեւմտյան կիսագնդում, նրա բարձրությունը 541 մետր է կամ 1776 ոտնաչափ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, բանվորները ծափահարել են 758 տոննա քաշով ձողի տեղադրումը: Ձողը ծառայելու է որպես փոխանցող ալեհավաք: Նրա վրա նաեւ պրոժեկտոր է դրվելու, որի լույսը երեւալու է մեծ հեռավորությունից: Շենքը սկսելու է գործել 2014 թվականից: