Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ցուցադրվում է սիամական երկվորյակների Էբբի եւ Բրիթանի Հենսելների ուրախ ու ակտիվ կյանքը: Հիմա նրանք արդեն 20 տարեկան են եւ փորձում են ապրել լիարժեք կյանքով՝ զբաղվում են սպորտով, վոլեյբոլ են խաղում եւ նույնիսկ մեքենա վարում:

Աղջիկներն ավարտել են համալսարանը, յուրաքանչյուրն առանձին դիպլոմ է ստացել ու հիմա դասավանդում են մասնագիտացված մաթեմատիկական դպրոցի տարրական դասարաններում:

Միակ թյուրիմացությունն աշխատավարձի չափն է: Դեռեւս նրանք երկուսով մեկ դրույքի աշխատավարձ են ստանում: Նրանք շատ ընկերուհիներ ունեն, որոնք նշում են, որ աղջիկները երկու լրիվ տարբեր մարդիկ են՝ իրենց բնավորությամբ:

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից աղջիկները տարբեր են: Էբբին 10 սմ-ով ավելի բարձր հասակ ունի, ուստի Բրիթանին ստիպված է լինում մատների ծարերի վրա քայլել, որպեսզի քայլելը հարմարավետ լինի: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սիրտն ու թոքերը: Նրանց մոտ ընդհանուր է լյարդը, ստամոքսը: