Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ոչ սթափ վիճակում է ներկայացել պաշտոնական միջոցառմանը: Մինչ ողջ Չեխիան քննարկում է հերթական զավեշտալի դեպքը, բլոգերներն այս հարբած պատմության մեջ ռուսական հետք են գտել:

Նախագահ Միլոշ Զեմանն այցելել էր Պրահայում թագադրման վերանորոգված խորհրդանիշների շնորհանդեսին, որտեղից, սակայն, եկել էր անհաստատ քայլերով: Դա երեւում է ինտերնետում հայտնված տեսագրությունից: Գետնին հայտնվելուց նրան փրկել է պատը, որին հենվել էր նախագահը, գրում է «Էխո Մոսկվին»:

Մինչ ռեստավրատորները ցուցադրում էին թանկարժեք իրերը, Զեմանն ինտենսիվ ճոճվում էր, այնքան, որ այցելուներն սկսել են անհանգստանալ սուրբ Վացլավի թագի համար, որի կողքին եղել է Զեմանը:

Զեմանի մամուլի ծառայությունում հայտնել են, թե նա վարակվել էր եւ պարզապես իրեն լավ չէր զգում: Բլոգերներն էլ գրել են, թե «վարակը» վրա էր հասել ՌԴ դեսպանատանը` Հաղթանակի օրվա միջոցառումների ժամանակ: Զեմանն այնտեղ մի կուշտ խմել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ եւ այնտեղից հարբած ուղեւորվել շնորհանդեսին: