ԱՄՆ-ում բուլդոզեր առեւանգողը մոտ քսան րոպեի ընթացքում ավերել է Վաշինգտոն նահանգի Պորտ Անջելես փոքրիկ քաղաքի բնակելի շինությունները: Իրավախախտը ձերբակալված է, նրա արարքի պատճառները ճշտվում են:
Այդ մարդու գործողությունների հետեւանքով, որի անունը չի հրապարակվում նախաքննության շահերից ելնելով, լիովին ավերվել են երկու տներ: Նա նաեւ տապալել է էլեկտրահաղորդման տասնյակ հենասյուներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոչ ոք չի տուժել: Բեյքեր փողոցի բնակիչները, որտեղ կատարվել էր դեպքը, մի քանի ժամ առանց էլեկտրականության են մնացել:











