Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր Lumia 928 սմարթֆոնը՝ Windows Phone 8-ի բազայի վրա: Դա էքսկլյուզիվ տարբերակ է՝ ստեղծված ամերիկյան Verizon Wireless օպերատորի համար: Ըստ էության՝ դա Lumia 920-ի մի փոքր փոփոխված տարբերակն է:

Nokia Lumia 928-ն ունի Lumia 920-ի տեսախցիկը, որը հագեցած է քսենոնային լուսարձակով: Տեսախցիկն ունի 8,7 մեգապիքսել, նախատեսված է պատկերների օպտիկական կայունացում եւ Carl Zeiss օպտիկա: Ճակատային տեսախցիկն ունի 1,2 մեգապիքսել, գրում է Ferra-ն: