Մոդել Օմար Բորկան ալ Գալայի բազմաթիվ երկրպագուհիների համար լավ նորություն կա` նա ամուրի է: Մոդելը Սաուդյան Արաբիայից վտարվել էր չափազանց գեղեցիկ լինելու համար: «GMA Channel 7»-ին տված հարցազրույցում 25-ամյա երիտասարդը պատմել է, թե ինչպես է իր ակնթարթային փառքը փոխել իր կյանքը:

Հիշեցնենք, որ անցած ամիս ալ Գալան, ով ծնունդով Դուբայից է, եւ ԱՄԷ-ից եւս երկու պատվիրականեր, հեռացվել էին Սաուդյան Արաբիայում կրոնական տոնից` «Սաուդյան Արաբիայի համար չափազանց սեքսուալ» լինելու պատճառով: Միաժամանակ, միջադեպն օգնել էր ալ Գալայի կարիերային, նա «Facebook»-ի իր էջին ավելի քան 800 հազար «լայք» էր ստացել: