«Սոյուզ ՏՄԱ-07Մ» տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում: Տիեզերանավը վայրէջք է կատարել մայիսի 14-ին, ժ. 06:30-ին, Ժեզկազգան քաղաքից 147 կմ հարավ-արեւելքում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
ՄՏԿ-ից «Սոյուզ ՏՄԱ-07Մ» տիեզերանավով Երկիր են վերադարձել 35-րդ արշավախմբի անդամները` ռուսաստանցի Ռոման Ռոմանենկոն, կանադացի Քրիս Հադֆիլդը եւ ամերիկացի Թոմաս Մաշբերնը: ՄՏԿ-ում նրանք մնացել են չորս ամիս:
Կայանում գտնվելու ընթացքում Ռոմանենկոն, Հադֆիլդը եւ Մաշբերնը կատարել են ավելի քան 50 փորձ, ինչպես նաեւ ընդունել են «Պրոգրես Մ-18Մ» ռուսական եւ մասնավոր Dragon տիեզերական բեռնանավերը:











