Ավստրալիայի վարչապետ Ջոլիա Գիլարդը երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս արտասվել է՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար սոցիալական ապահովության ոլորտում բարեփոխումների օրինագիծը ներկայացնելու ժամանակ:

Գիլարդը պատմել է Սինդի անունով 17-ամյա հաշմանդամ տղայի մասին, ով խնդրել է վարչապետին անել հնարավորը՝ այդ օրինագծի ընդունման համար, հաղորդում է The Australian-ը:

«Երբ ես նրան տեսա, նա ինձ մի բացիկ տվեց, որը ստորագրել էին նրա բոլոր ընկերները եւ շնորհակալություն էին հայտնում այն ամենի համար, ինչ մենք անում ենք նրանց համար»,-դողացող ձայնով ասել է Գիլարդը եւ չի կարողացել զսպել արցունքները:

Վարչապետի խոսքով` երկրի կառվարության կողմից առաջ քաշվող նոր սոցիալական ապահովագրման ծրագիրը կօգնի Սենդիին եւ մյուսներին` իրագործել իրենց երազանքները, հաղորդում է NEWSru.com-ը:

Ակնկալվում է, որ ծրագրի արժեքը, որը ենթադրում է լրացուցիչ անհատական խնամք, երկրի բյուջեին կարժենա տարեկան 15 մլրդ դոլար: