Մայիսի 15-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` գիշերը ժամը 22:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել:
Մեր թղթակցի տեղեկություններով` սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է: Իսկ դանակահարողը, չճշտված տվյալներով, եղել է բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը:
Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել է փախուստի: Մանրամասներն՝առաջիկայում:
Լուսանկարն՝ Էդվարդ Արզումանյանի











