Տեխասում տեղի է ունեցել հզոր տորնադո. վեց մարդ զոհվել է , հարյուրից ավելին՝ վիրավոր են: Փոթորիկն ավերել է 80 տուն, վնասվել են հոսանքագծերը:
Ականատեսների պատմելով, ուժեղ քամին երկինք էր բարձրացնում մեքենաները մարդկանցով եւ նետում գետին: Տորնադոն ուղեկցվում էր նարնջի չափերի հասնող կարկուտով: Քամին պոկել է գովազդային վահանակները, նավահանգստի կայանատեղիներում սփռված են մեծ եւ փոքր նավեր:
Աղետը վնասել է նահանգի հյուսիսային շրջանները. Հուդ շրջանը, Թերանտը, Դալլասը եւ Փարկերը: Դեպքի վայրում աշխատում են տասնյակ փրկարարական ջոկատներ, ովքեր փորձում են գտնելվիրավորներին եւ ցուցաբերել առաջին օգնություն, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»: Շրջանում ֆիքսվել է առնվազն 2 տորնադո, որոնցից մեկի էպիկենտրոնը դարձել է Գրենբուրի քաղաքը:
Իշխանության ներկայացուցիչները պատրաստում են հիվանդանոցները՝ մեծաքանակ տուժածների համար: Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:











