Այս տարվա փետրվարին Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցրած բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով, «Շիրակ կենտրոնը» շարունակում է օգնություն ցուցաբերել Գյումրիի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:

Ներկայացվող տեսանյութը Գյումրիի Անի թաղամասում ծանր սոցիալական պայմաններում բնակվող Արթուր եւ Հեղինե Սեւոյանների ընտանիքին աջակցություն ցուցաբերելու մասին է: Արթուրը թեեւ հաշմանդամ է, սակայն անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր ձեւակերպել չկարողանալու պատճառով, թոշակ չի ստանում:

Նրանք իրեն երկու դպրոցահասակ աղջիկների հետ բնակվում են խոնավ եւ ոչ կանոնավոր ջեռուցվող տանը, ինչի պատճառով երեխաները մշտապես հիվանդանում են: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր նրանց ընտանիքին տրամադրեցին հագուստ, դեղորայքի եւ սննդի գումար, ինչպես նաեւ վճարեցին էլեկտրաէներգիայի երկու ամսվա գումարը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: