Երուսաղեմում մայիսի 16-ի երեկոյան օրթոդոքսները բողոքի ցույց են անցկացրել, նրանք դեմ են իրենց զորակոչի ենթարկելու կառավարության մտադրությանը։
30 հազար ցուցարարներ հավաքվել են բանակային զորակոչային կենտրոնի շենքի մոտ։ Բողոքողները ագրեսիվ են եղել, ոստիկանության վրա քարեր եւ աղբ են նետել։ Իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել։
Բախումներից 10 ոստիկան եւ երեք ցուցարար է տուժել։ Ոստիկանները ձերբակալել են անկարգությունների 8 մասնակիցների, հայտնում է rbc-ն։
Իսրայելում սովորաբար օրթոդոքս հրեաներին բանակ չեն կանչում։ Սակայն իշխող նոր կոալիցիան մտադիր է փոխել այդ կարգը։ Այս պահին բարեփոխմամբ զբաղվում է քաղաքացիական պարտավորությունները հավասարաչափ բաշխող կառավարական հանձնաժողովը։











