Հարավային Չինաստանում հորդառատ անձրեւներին ու կարկուտին զոհ է գնացել 33 մարդ, եւս 12-ն անհետ կորած են համարվում:
«Հորդառատ անձրեւները, որոնք տեղում են տարածաշրջանում մայիսի 14-ից, ջրհեղեղների եւ սողանքների պատճառ են դարձել: Գուանդունի մարզում աղետից տուժել է 5 քաղաք` ներառյալ Գուանչժու կենտրոնը, ինչպես նաեւ 173 գյուղ: Գետերը դուրս են եկել իրենց հունից, Վեյցզյան գետի ավազանում տեղի է ունեցել վերջին հարյուր տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղը: Տուժել է 650 հազար մարդ, ավերվել՝ 2675 տուն»,- հայտնում է Սինհուա գործակալությունը:
Ամենաառատ տեղումները գրանցվել են Շաոգուան քաղաքում: Ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները՝ սելավները կշարունակվեն մայիսի 18-ին եւ 19-ին:











