Ամերիկուհին մի քանի վայրկյանով անուշադրության է մատնել մանկասայլակը, եւ մոր անուշադրության պատճառով երեխան քիչ է մնացել հայտնվի գնացքի  անիվների տակ:

28-ամյա Թենեքա Գրիրը եւ նրա 14 ամսական դուստրը կայարանահարթակում են եղել: Մի պահ  կնոջ ուշադրությունը շեղվել է, եւ սայլակը սկսել է շարժվել: Այն դանդաղ մոտեցել է կայարանահարթակի եզրին եւ վայրկյաններ անց ընկել երկաթգծերին:

Մայրն իսկույն ցատկել է դստեր մոտ, աղջկան տվել հարթակում գտնվողներից մեկին եւ հավաքել երկաթգծերի վրա թափված իրերը:

Բարեբախտաբար, մի կին հասցրել է վազել տագնապի կոճակի մոտ եւ հայտնել պատահարի մասին: Ահազանգը հենց նույն պահին ստացել է հաջորդ կազմի մեքենավարը: Եթե անանուն ուղեւորուհու արագությունը չլիներ, Թենեքա Գրիրն ընդամենը մեկ րոպե կունենար. հենց այդքան էր մնացել գնացքի գալուն, գրում է NEWSru.com-ը:

Երեխան գրեթե չի տուժել, միայն ճակատին  քերծվածք կա, սակայն ամեն դեպքում  աղջկան հիվանդանոց են տարել: Ոստիկանները վստահեցրել են, որ անփույթ կնոջը ոչինչ չի սպառնում, թող դա նրան դաս լինի, որ չմոռանա օրորոցի արգելակների մասին: