Կոլումբիայի մայրաքաղաքում ձերբակալել են փողոցային գողին, ով փորձում էր գողանալ մի կնոջ բջջային հեռախոսը, բայց ընկել է ավտոբուսի տակ: Միջադեպը արձանագրել են փողոցում տեղադրված տեսախցիկները:
Կինն ամուր բռնել է հեռախոսը եւ չի ցանկացել հեշտությամբ զիջել այն գողին: Մի քանի վայրկյան նրանք պայքարել են հեռախոսի համար: վերջապես վերցնելով հեռախոսը, հանցագործը վազել է դեպի փողոց ու հայտնվել ավտոբուսի անիվների տակ: Կինը շտապել է օգնության:
Ոստիկանությունից հայտնել են, որ գողը թեթեւ վնասվածքներ է ստացել: Մի քանի ժամ անց ձերբակալել են նաեւ նրա հանցակիցներին:











