Ֆաբրիկայի փլուզման նոր դեպք է գրանցվել, այս անգամ կամբոջայում: բարեբախտաբար զոհեր չկան, սակայն 24 մարդ վիրավորվել է:
Փլուզվել է կարի ֆաբրիկայի կցակառույցը, որը բանվորներն օգտագործում էին որպես խոհանոց: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ընդմիջման ժամանակ, երբ շատերը նախաճաշում էին: 24 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ, ֆաբրիկան կառավարվում էր չինական Top World ընկերության կողմից: Միջադեպից հետո բոլոր տուժածներին հանել են եւ տեղափոխել հիվանդանոցներ:
Ըստ բանվորների, խոհանոցի մերձակայքում էքսկավատորը հող էր հավասարեցնում, եւ հավանաբար մեքենան է փլուզման պատճառը; ֆաբրիկայում ընդամենն աշխատումէ 800 մարդ:
Հիշեցնենք, որ Բանգլադեշում ապրիլի 24-ին սարսափելի փլուզում էր եղել, որի հետեւանքով զոհվել էր հազարից ավելի մարդ:











