Մեքսիկայում խոշոր վթար է տեղի ունեցել: Սկզբում հաղորդվել էր 13 զոհերի մասին, սակայն նահանգի գլխավոր դատախազության վերջին տվյալներով` զոհվել է 16 մարդ, որոնցից յոթը կանայք են, յոթը` տղամարդիկ, երկուսը` երեխաներ: Տուժել է եւս 19 մարդ, հայտնում է BFM.RU-ն: Ըստ որոշ տվյալների` ուղեւորների մեծամասնությունը մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Պատահարը տեղի է ունեցել Իդալգո նահանգում` մայիսի 26-ին: Ոստիկանությունը հայտնում է, որ վթարի մեղավորը զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի վարորդն էր: Նա անձրեւից հետո թաց ճանապարհին գերազանցել էր արագությունը, որի հետեւանքով էլ ավտոբուսը շրջվել էր, հաղորդում է «Նեզավիսիմիե նովոստին»:
Սա մեկ շաբաթվա մեջ ավտոբուսի արդեն երկրորդ վթարն է նահանգում: Մայիսի 23-ին ուղեւորներ տեղափոխող ավտոբուսն ընկել էր ձորը` 300 մ բարձրությունից: Զոհվել էր 11 մարդ, 10-ը` վիրավորվել:











