Մեծ Բրիտանիայի Գլոստերշիր կոմսությունում պանրի ամենամյա մրցավազքում հաղթել է պատերազմի վետերան Քեննի Ռեկերսը` ԱՄՆ Կոլորադո նահանգից: Ամենամյա մրցավազքը, որն արդեն մի քանի հարյուր տարեկան է, մայիսի 27-ին տեղի է ունեցել Կուպերի բլրի վրա:

Քեննի Ռեկերսը բոլորից արագ է վազել, ավելի ճիշտ` գլորվել բլրի վրայով, պանրի ետեւից:

Ինչպես հաղորդում է NTD հեռուստաալիքը, պարնային վազքն այնքան էլ անվտանգ զբաղմունք չէ: Լինում է, որ մասնակիցները լուրջ վնասվածքներ, անգամ կոտրվածքներ են ստանում: Ռեկերսը տարածքն անցել է գործանականում առանց վնասվածքների:

Ոստիկանությունը բազմիցս փորձել է չեղյալ հայտարարել մրցույթը, սակայն ավանդույթը մշտապես հաղթել է: