Չինաստանում հրշեջներն ու բժիշկները նորածին տղային հանել են կոյուղու խողովակի միջից Չժեցզյան նահանգի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին:
Փրկարարներըս տիպված են եղել սղոցել խողովակի մի մասը, որտեղ գտնվել է երեխան, եւ նրա հետ միասին տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ փրկարարներն ու բժիշկները հանել են երեխային:
Նորածինն ընդամենը երկու օր առաջ էր ծնվել, եւ կշռել է 2,3 կգ: Խողովակի տրամագիծը եղել է 10 սմ, հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը գործը քննում է որպես սպանության փորձ:
AP-ի փոխանցմամբ, տղային անվանել են «Երեխա թիվ 59»` հիվանդանոցի ինկուբատորի համարով: Մարդիկ երեխային կաթ, մանկական հագուստ եւ տակդիրներ են բերում:
Իրավապահները գտել են երեխայի մորը, ով արտասվել եւ խոստովանել է, թե ցանկանում էր ազատվել երեխայից:











