Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նվաճման 60-ամյակի նախաշեմին, ռուսաստանցի բեյս-ջամփեր եւ ալպինիտ 48-ամյա Վալերի Ռոզովը թռիչք է իրականացրել Էվերեստի հյուսիսային կողմից: Ներկայումս դա աշխարհում ամենաբարձր թռիչքն է, թռիչքի կետը եղել է ծովի մակարդակից 7220 մետր բարձրության վրա:

Ինչպես հաղորդում է redbull.com-ը, Ռոզովի թռիչքի պահին օդի ջերմաստիճանը եղել է – 18 աստիճան, ինչպես նաեւ ուժեղ դիմահար քամի է եղել: Էքստրեմալը շուրջ մեկ րոպե օդում է գտնվել՝ 200 կմ/ժամ արագությամբ: