Բլոգերները NASA-ի կայքում Կարմիր մոլորակի լուսանկարի վրա մողես են նկատել: Լուսանկարն արվել է Curiosity մարսագնացի կողմից:
Գտածոն պատկանում է ոմն ճապոնացու, ով իր գտածոն կիսվել է ամերիկյան UFO Sightings Daily կայքի հետ: Ճապոնացին պնդում է, թե լուսանկարում պատկերվածը հիշեցնում է կրծողի կամ մանր սողունի` չորս թաթերով եւ պոչով, եւ հակված է հավատալու այն վարկածին, թե դա մողես է: Կայքի սեփականատեր Սքոթ Վարինգի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ Մարսի վրա կենդանի են «հայտնաբերում», նախկինում օգտատերերը սկյուռ էին նկատել:
Բլոգերներից ոմանք NASA-ին կասկածում են Կարմիր մոլորակ կենդանիներ տանելու եւ կենսաբանական փորձերի համար բաց թողնելու մեջ: Իհարկե, շատերը համոզված են, որ դա ընդամենը քար է, որ ընկած է գետնին, գրում է NEWSru.com-ը` վկայակոչելով Digital Journal-ը:











