Ալբերտ Էյնշտեյնի պատվին անվանակոչված ավտոմատ ATV-4 բեռնանավը Կուրու տիեզերակայանից ( Ֆրանսիական Գվիանա) մեկնել եւ հաջողությամբ դուրս է եկել տիեզերք, հայտնել են Եվրոպական տիեզերական գործակալությունից (ԵՏԳ):

ATV-4 բեռնանավը ՄՏԿ պետք է տեղ հասցնի վառելանյութի, թթվածնի, ջրի եւ մթերքի պաշարներ, ինչպես նաեւ անձնակազմի անդամների անձնական իրեր: ՄՏԿ ժամանումը նախատեսված է հունիսի 15-ին:

 «Արիան-5» կրիչ արբանյակով  «Ալբերտ Էյնշտեյնի» ընդհանուր կշիռը հասնում է 20,2 տոննայի, օգտակար բեռինը` 6,5 տոննայի:

Այդպիսով,  ATV-4-ն դարձել է տիեզերք ուղարկված ամենածանր  «բեռնատարը»: Նրա նախորդի զանգվածը, որն անվանվել էր իտալացի ֆիզիկոս Էդուարդո Ամալդիի պատվին,  կես տոննայով պակաս էր, հայտնում է  NEWSru.com-ը:

Մայիսին ԵՏԿ-ի ղեկավար Ժան Ժակ Դորդենը հայտնել էր, որ ATV շարքի եվրոպական վերջին տիեզերական բեռնանավը ՄՏԿ կմեկնի 2014թ. հունիսին:  ATV-5-ը կանվանվի բելգիացի գիտնական  Ժորժ Լեմետրի պատվին, որը  «Մեծ պայթյունի» տեսության հիմնադիրներից մեկն է: