Apple -ը WWDC կոնֆերանսին ներկայացրել է իր երաժշտական ծառայությունը` iTunes Radio-ն: Այդ ծառայությունը վերլուծում է օգտվողի նախասիրությունները եւ կփորձի առաջարկել ունկնդրի ճաշակին համապատասխան երաժշտություն:
Նոր ծառայությունը հասանելի է iTunes կատալոգին, որում հաշվվում են 26 միլիոն թրեքներ այնպիսի խոշորագույն երաժշտական արտադրողներից, ինչպիսիք են Sony-ն, Universal-ը եւ Warner-ը:
ԱՄՆ-ի բաժանորդների համար iTunes Radio-ն անվճար կլինի: Յուրաքանչյուր հեռարձակվող երգի կողքին լինելու է կոճակ` «Գնել iTunes-ից», հայտնում է «Վեստի. էկոնոմիկա»-ն: Սկզբնապես ծառայությունը հասանելի կլինի ԱՄՆ-ում, սակայն հետագայում ընկերությունը մտադիր է այն թողարկել նաեւ աշխարհի այլ եկրներում:
WWDC կոնֆերանսին Apple-ը ներկայացրել է նաեւ համակարգիչների օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը` OS X Mavericks-ը:
Օպերացիոն համակարգի նորույթների շարքում են բարելավված մի քանի դիսփլեյները, Finder ծրագրում հավելումները, ինչպես նաեւ «Քարտեզներ» եւ iBooks ծառայությունները:
ՆՏՎ-ն հայտնում է, որ կոնֆերանսում ցուցադրվել է նաեւ MacBook Air նոթբուքերի համալրված տարբերակը` 11 եւ 13 մմ էկրանով եւ Mac Pro աշխատանքային բազայով:











