Apple ընկերությունը արտադրողների WWDC կոնֆերանսում ներկայացրել է իր iOS բջջային պլատֆորմի նոր տարբերակը՝ iPhone եւ iPad պլանշետների համար, որոնք տարբերվում են պարզագույն դիզայնով։ Նորույթը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։
iOS 7-ի ինտերֆեյսը մշակել է Apple-ի դիզայներ Ջոնաթան Իվը, հայտնում է ZN պորտալը։
«Ռոսբալտը» գրում է, որ iOS 7-ի դիզայնն առավել հարթ է եւ գործառնական. Փոխվել է պիտակների, կոճակների տեսքը, գունային գամման։
Հիշեցնենք iPhone սմարթֆոնը iOS-ով աշխատող առաջին բջջային սարքն էր, եւ այդ օրից ի վեր ընկերությունը iOS-ով ավելի քան 600 մլն սարքեր է վաճառել։











