«Google 15» ընկերությունը ձեռնամուխ է  եղել «Project Loon» նախագծի շրջանակում փորձարկման աշխատանքներին: Նախագիծը համացանցի մուտքն ապահովում է  աերոստատների միջոցով:

Նոր Զելանդիայի Կրայստչերչ  քաղաքում հելիումով լիցքավորված մոտ 30 օդապարիկ է բաց թողնվել: Փորձարկման  50 մասնակիցները քաղաքի տարբեր շրջաններից կարողացել են հաջողությամբ միանալ համացանցին հատուկ անտենաների միջոցով, որոնք տեղադրված են եղել իրենց տներում, հաղորդել է NDTV-ն:

Նոր տեխնոլոգիաները կարող են կիրառվել խոշոր բնական աղետներից տուժած վայրերում կապի վերականգնման համար: Նախագծի մյուս նպատակը ձեւավորվող շուկաներով երկրներում անլար կապի ապահովումն է: «Google»-ի հաշվարկներով` ներկայումս երկրագնդի բնակիչների երկու երրորդը նման հնարավորություն չունի: