Վաշինգտոնի ծայրամասում ամենագնացը հարվածել է Wendy`s ռեստորանին: Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ չի տուժել: Հարվածից ապակուց պատը կոտրվել է, եւ մեքենան, ավերելով ճանապարհին ամեն ինչ, բախվել է վաճառասեղանին:
Տուժել է հինգ մարդ, ռեստորանի երկու աշխատակիցների հիվանդանոց են տեղափոխել կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով, գրում է Reuters-ը: Վարորդին ձերբակալել են, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ամենագնացն այնքան արագ է սլացել, որ այն ոչ միայն ներսում է հայտնվել, այլեւ ճաշասրահով թռել-հասել մինչեւ գանձարկղ, գրում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ միջադեպի պահին վարորդը սթափ վիճակում է եղել:
Ականատեսներն այդ ամենը նկարահանել են տեսախցիկով:











