Հունիսի 24 –ին կայացած շնորհանդեսի ժամանակ «Hewlett-Packard» ներկայացրել է «HP Slate 21» սրաքը, որը գործում է «Android» համակարգով եւ 21,5-դյույմանոց սենսորային էկրան ունի:
Սարքը կարող է օգտագործվել երկու ռեժիմով` եւ որպես պլանշետ, եւ որպես մոնոբլոկ համակարգիչ:
«HP Slate 21»-ը գործում է «Android 4.2.2»-ի վերջին տարբերակով: Դատելով հրապարակված լուսանկարներից, դիսփլեյի վրա օգտագործված են գրաֆիկական պլանշետներ թողարկող «Wacom» ընկերության տեխնոլոգիաները, հաղորդում է «CNET Asia»-ն:
Պարզ չէ, թե սարքը հատկապես երբ վաճառքի կհանվի եւ ինչ կարժենա:











