Չինական «Շենչժոու-10» տիեզերանավը` 3 հոգուց բաղկացած անձնակազմով, բարեհաջող Երկիր է վերադարձել: Այն տիեզերքում 15 օր է անցկացրել: Սա Չինաստանի տիեզերագնացության մեջ ամենաերկարաժամկետ առաքելությունն է եղել:
Տիեզերքում «Շենչժոու-10-ը» կապ է հաստատել ավելի վաղ արձակված մոդուլի հետ, որում փորձարարական լաբորատորիա կա:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Չինաստանի պետական մամուլում «Շենչժոու-10-ը» չինական տիեզերակայանի ստեղծման ուղությամբ կարեւոր քայլ են համարում: Պեկինը ծրագրում է տիեզերակայանը կառուցել մինչեւ 2020թ:
Հիշեցնենք, որ տիեզերանավի անձնակազմը բաղկացած էր 3 անձից` 2 տղամարդ եւ մեկ կին:











