«Լյուքս» դասի մահճակալների եւ ներքնակների ամերիկյան արտադրողը ցուցադրել է աշխարհի ամենաթանկ մահճակալը, որի արժեքը 175 հազար դոլար է: Սակայն ընկերությունում կարծում են, որ կգտնվեն մարդիկ, որոնց համար հարմարավետ քունն անգին է:
«Մահճակալը պատրաստել են այն անձինք, ովքեր կարել են Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը: Սակայն արդյունքն անգերազանցելի է: Դուք կօգտագործեք այդ մահճակալը ողջ կյանքի ընթացքում: Ներքնակն ու զսպանակավոր մեխանիզմները 25 տարվա երաշխիք ունեն, իսկ մնացածը կարող է ծառայել հարյուր տարի, այնպես որ օրական կկազմի ընդամենը մի քանի դոլար»:
Մահճակալը հենց այդպես էլ կոչվում է` թագավորական: Ներքնակի պատրաստման համար օգտագործվել է մոնղոլական կաշմիր եւ լատինամերիկյան ձիու մազ: Նման մահճակալների թիվը սահմանափակ է:
«Մենք ուզում ենք, որ դուք զգաք, թե հանգստանում եք ամպի վրա»,-ասել է «Savoir»-ի տնօրենը:











