Kiro Robot Project-ի ճապոնացի գիտնականները ներկայացրել են մարդանման երկու ռոբոտների, որնցից մեկը նախատեսված է արբանյակում աշխատելու համար: Մյուս ռոբոտը նրան Երկրից է օգնելու:

Երկու ռոբոտների բարձրությունն էլ մոտ 34 սմ է, քաշը` մոտ 1 կգ: Նրանք կարող են հաղորդակցվել եւ զանազան գործողություններ կատարել, հաղորդում է RT-ն:

Ռոբոտները կարող են ինքնուրույն տեղաշարժվել անկշռության մեջ եւ արձագանքել բանավոր հրամանների ու ժեստերի: Մշակողների համար պարծանքի հատուկ առիթ է ինքնուսուցման համակարգը, որի միջոցով ռոբոտները կարող են խոսել մարդկանց հետ եւ նոր գիտելիքներ ստանալ:

Ենթադրվում է, որ այս տարվա օգոստոսին ճապոնացի տիեզերագնաց Կոիտի Վակատան ռոբոտներից մեկին կտանի միջազգային տիեզերակայան եւ 6 ամիս շարունակ նրան կսովորեցնի արբանյակում աշխատելու հմտությունները: Այդ ընթացքում մյուս ռոբոտը կմնա երկրում եւ կապ կպաշտպանի նրա հետ: