Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տուն է հայտնվել, որտեղ կարելի է քայլել պատերի վրա՝ առանց ընկնելու: Արտառոց շենքը արգենտինացի նկարիչ Լեանդրո Էրլիխի ինստալյացիան է: Հեղինակի կառուցած տան դիմամասը իրականում գտնվում է գետնին, իսկ հատուկ ձեւով դրված հայելիները օպտիկական պատրանք են ստեղծում:
Ուստի թվում է, թե տան այցելուները սողում են լուսամուտների տակ, քայլում պատերով, կախվում բազրիքներից, եւ նրանց վրա երկրային ձգողականության ուժը չի ազդում, գրում է Bagnet.org-ը:
Զվարճանքին կարող է մասնակցել լոնդոնի յուրաքանչյուր բնակիչ կամ զբոսաշրջիկ:











