Աշխարհում խոշորագույն սոցկայքի` Facebook-ի, հիմնադիր Մարկ Ցուկերբերգը անձամբ գլախավորել է իր 700 աշխատակիցներին` Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում կայացած գեյ-շքերթի ընթացքում:

Ընկերության աշխատակիցներն ավելի վաղ մասնակցել էին նման միջոցառման, սակայն առանց Ցուկերբերգի: Երթի համար պատրաստվել եւ զարդարվել է հատուկ շարժական հարթակ, ինչպես նաեւ հատուկ ֆիրմային վերնաշապիկներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Techcrunch տեխնոբլոգը:

Բացի շքերթին մասնակցելուց` Facebook-ում որոշում են կայացրել շտաբը զարդարել դրա ատրիբուտներով: Մասնավորապես, «լայք»-ի պաննոյի վրա հայտնվել է ծիածանի գույներով ներկված մատանի, ինչը ոչ ավանդական կողմոնորոշում ունեցողները օգտագործում են որպես իրենց խորհրդանիշ: