Չինական «Huawei» ընկերությունը միանգամայն մրցունակ «Ascend P6» սմարթֆոն է թողարկել, որը տեխնիկական բնութագրիչներով չի զիջում շուկայի առաջատարներին` «Apple»-ին, «Samsung»-ի եւ մյուսներին:
«Ascend P6»-ն առաջին հերթին հանդես է գալիս որպես պրեմիում դասի աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը: Այն մեկուկես մմ-ով ավելի բարակ է, քան «iPhone 5»-ը: Միաժամանակ այն մի փորք ավելի ծանր է եւ կշռում է 120գ:
Սարքը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին. Մեծ Բրիտանիայում այն կարժենա 450-500 դոլար, Ավստրալիայում` 500-570 դոլար, գնումը նաեւ համապատասխան ծառայությունների փաթեթ կներառի:











