Հնդկաստանի հարավի Սեկունդերաբադ քաղաքում երկհականի շենք է փլուզվել: Զոհվել է վեց մարդ:
Շենքում եղել է հյուրանոց եւ ռեստորան, փլատակների տակից տասը մարդու են հանել, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվում: Մասնագետները կարծում են, որ փլատակների տակ կարող են մինչեւ 40 մարդ մնացած լինել, հայտնոմ է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:
Տեղական ինքնակառավարման մարմնից հայտնել են, որ վերջերս 53 շինության վիճակի ստուգում են անցկացրել, եւ փլուզված շենքը դրանց ցանկում չի եղել:











