Ավստրալիայում մի քանի կետեր շատ են մոտեցել լողափին: Մի հսկայական կետ պոչով հարվածել է սերֆերին: Վերջինս կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի Բոնդի հանրահայտ լողափում:
Տուժածը 38-ամյա Բիշան Ռաջապակսեն է, ով զվարճանալիս է եղել ընկներների հետ:Ինչպես ականատեսներն են վկայում, կետը շատ է մոտեցել նրանց ու պոչով հարվածել տղամարդուն, փոխանցում է NTDTV-ն:
«Միայն հիշում եմ, որ զարմանալի կետի տեսա, որն ինձ մոտեցավ: Զգացի, որ խոսում եմ նրա ինչպես որ շան, կամ մեկ այլ կենդանու հետ: Ես նրան ասացի. «Բարեւ»: Այսքանը: Գուցե, նա այդպես ողջունել է ինձ: Չգիտեմ»,-պատմել է նա:
Տղամարդուն ջրից հանել են սերֆերներն ու մոտակայքում հայտնվեծ փրկարարները: Նա հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի եւ ուսերի վնասվածքներով: Ինչպես տեղի լրատվամիջոցներն են հաղորդել, նա հիվանդանոցից դուրս է գրվել հենց նույն օրը:











