Մելբուռնի տարեց բնակչուհին իր ավտոմեքենայով ներխուժել է սուպերմարկետ՝ կոտրելով խանութի դուռն ու պատուհանը:
Միջադեպի պահին, որը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 8-ին, խանութում եղել է մոտ 20 մարդ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, հաղորդում է NTDTV-ն:
Վերջերս նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել ԱՄՆ-ում: Վաշինգթոնի արվարձաններից մեկում ամենագնացը ներխուժել էր Wendy`s ռեստորան: Բարեբախտաբար, այս դեպքում եւս ոչ ոք լրջորեն չէր տուժել: Մեքենան կոտրել էր ապակե պատը եւ ավերելով ամեն բան իր ճանապարհին, բախվել ցուցափեղկերին:











