Ճապոնիայում աճում է ուժեղ շոգից տուժածների թիվը, որի հետեւանքով արդեն մահացել է մեկ մարդ: Հուլիսի 8-ին արեւային հարված ստացած եւ հիվանդանոց տեղափոխված մարդկանց թիվը հասել է 893-ի:
NHK հեռուստաընկերության տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխվածներից 7-ը գտնվում են ծանր եւ անգիտակից վիճակում: Տեղեկություններ են ստացվում դպրոցականների զանգվածային հոսպիտալացման մասին, որոնք սպորտային բացօթյա միջոցառման են մասնակցել:
Ճապոնիայի հիդրոօթերեւութաբանական ծառայությունը ուժեղ շոգի մասին զգուշացում է տարածել:
Յամանասի պրեֆեկտուրայում ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի, Գումմա եւ Գիֆու պրեֆեկտուրաներում՝ 37 աստիճանի, Տոկիոյում՝ 35 աստիճանի:
Օդերեւութաբանները զգուշացնում են, որ բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ շաբաթավերջ:











