«Samsung» ընկերությունը «Galaxy S4» -ի համար քաղաքականապես ոչ կոռեկտ գովազդ է պատրաստել ու  ցուցադրել Իսլանդիայում: Տեսանյութում սմարթֆոնը համեմատվում է խնձորի հետ: Ոչ իհարկե  «Apple»-ի  «iPhone»-ի հետ, սակայն այլաբանությունն ակնհայտ է:

Սյուրռեալիստական ոճով պատրաստված տեսանյութում իսլանդացի տղան փորձում է sms հաղորդագրություն հավաքել խնձորի վրա, սակայն գալիս է եզրահանգման, որ «Galaxy S4»-ն այդ նպատակին ավելի լավ է ծառայում, իսկ խնձորն ավելի լավ է ուտել:

«Վեստին» նշում է, որ իսլանդական շուկան մեծ չէ, եւ գովազդը «Apple»-ին մեծ վնաս չի հասցնի: