Բելգիայում ծաղկել է  աշխարհում ամենախոշոր «Titan Arum» ծաղիկը կամ գիտական շրջանակներում հայտնի «Amorphophallus titanum»-ը, որը հայտնի է խիստ տհաճ հոտով եւ այդ պատճառով կոչվում է դիակի ծաղիկ:

Դա տեղի է ունեցել հուլիսի 7 –ին Մեյզա քաղաքում գտնվող բուսաբանական այգում: Բույսի բարձրությունը 44 սմ է,  այն կշռում է  մոտ 50 կգ, հաղորդում է  «RTL.Be»-ն:

Ծաղիկից նեխահոտ է գալիս, ուստի «հրեշին» տեսնելու գնացած այցելուները հատուկ դիմակներ են դրել:

«Դիակի ծաղիկը» ծաղկում  է 3-8 տարին մեկ անգամ, ինչը համարվում է բացառիկ իրադարձություն: Բույսը բացահայտել են 1878թ-ին, Ինդոնեզիայի Սումատրա կղզում: Այն գոյություն ունի աշխարհի ընդամենը մի քանի  բուսաբանական այգիներում, քանի որ համապատասխան պայմանների ստեղծումը բավականին բարդ է: