Կանդայի Տորոնտո քաղաքում տեղատարափ անձրեւների պատճառով ողջ քաղաքը ջրի մեջ է:

Տարերային աղետը քաղաքը գրեթե առանց մետրոյի է թողել: Անբարենպաստ եղանակի պատճառով  մետրոյի  գծերի մեծ մասը պարզապես չեն կարողանում աշխատել: Բացի դրանից, ջրասույզ  են նաեւ քաղաքի կենտրոնում կայանած տասնյակ մեքենաներ: Տեղ-տեղ ջրի մակարդակը հասնում է  հետիոտների ծնկներին: Հեղեղները քաղաքը նաեւ գրեթե առանց էլեկտրականության են թողել, առանց հոսանքի են մնացել Տորոնտոյի  2,6 միլիոն բնակիչներից 300 հազարը, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ըստ օդերեւութաբանների` քաղաքում մեկ օրում 90 մմ տեղումներ են գրանցվել, եւ ամենայն հավանականությամբ եղանակը չի հանդարտվելու. առաջիկա ժամերին այդ ցուցանիշը կաճի մինչեւ 100 մմ: