Ավստրալիայի բնակիչը հրաշքով ողջ է մնացել իր շան շնորհիվ: Շունը փրկել է տիրոջը կոկորդիլոսի հարձակումից: Ըստ տղամարդու՝ ինքն ընկերների հետ որսի է գնացել անտառ:
«Երբ գետի կողքով էինք անցնում, ջրից հանկարծակի կոկորդիլոս դուրս եկավ», - պատմել է որսորդի ընկեր Քրիս Թաջելը: Օգնության է հասել Գլադիատոր անունով շունը: Տեղի ունեցածը նկարահանել են բջջային հեռախոսի տեսախցիկով, գրում է Life News-ը:
Ըստ ճանապարհորդի՝ հավատարիմ շունը չի վախեցել գիշատչից, հաչելով հարձակվել է նրա վրա՝ վտանգելով իր կյանքը: Հաջորդ վայրկյանին ցնցված տիրոջ աչքի առաջ կոկորդիլոսը հոշոտել է անօգնական շանը, որից հետո անհետացել է ջրում:











